ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանի իշխանությունները ջանում են արժեզրկել ռուսական ակտիվները, որպեսզի ստիպեն սեփականատերերին ազատվել դրանցից։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ֆիքսում ենք նշաններ այն բանի, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- արձանագրել է նա։

Շևցովի խոսքով՝ շրջանառության մեջ են դրվում թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին։

«Դա արվում է նրա համար, որպեսզի արժեզրկվեն ռուսական ակտիվները և սեփականատերերը ստիպված լինեն ազատվել դրանցից»,- նշել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

  • Կիսվել: