շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը

Արսեն Թորոսյանը բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում:

«Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիտուտը՝ որպես գիտակրթական կառույց, այդ թվում` հանրապետական գիտաբժշկական գրադարանը, գործընթացի մի մաս են կազմում և, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: