հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ քննարկել է Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:

 

Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն: Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին»,- գրել է նախարարը:

Թորոսյանն ու Նամակիին պայմանավորվել մշտական կապի մեջ լինել` երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար:

  • Կիսվել: