շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսի պատճառով հատուկ պայմաններում ապրող քաղաքացիներին

Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսի պատճառով հատուկ պայմաններում ապրող քաղաքացիներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսին պատճառով մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։

Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- մասնավորապես գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի մեկին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին  բերովի դեպքը։  Քաղաքացին Հայաստան էր ժամանել Իրանից։ 

  • Կիսվել: