չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արսեն Բաբայանը մանրամասներ հայտնեց իշխանության դեմ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման բովանդակությունից

Արսեն Բաբայանը մանրամասներ հայտնեց իշխանության դեմ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման բովանդակությունից

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին Գլխավոր  դատախազությունԲաբայանը հայտարարեց, որ հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին, մասնավորապես իշխանության յուրացման ու Սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

Բաբայանը հայտարարեց, որ հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին, մասնավորապես իշխանության յուրացման ու Սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

Նա հայտնեց, որ հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացին. «Մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ նույն անձը չի կարող երկու անգամ ներկայացվել:

Բացի դրանից, հետագայում եղավ Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն հայտնի օրենքների փոփոխությունները, հարուցված քրեական գործերը:

Դրան հաջորդեց Սահմանադրության փոփոխությունները, այսօր էլ ԱԺ-ում արտահերթ նիստում պետք է իրենց փնթի աշխատանքը սղագրեն:

Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում: Մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները»:

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև պաշտոնեական լիազորությունների անցում հոդվածով. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումներին և պաշտոնեական լիազորություններն անցնելուն»:

 

  • Կիսվել: