կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ. Արսեն Բաբայանը հրապարակել է հրամանատարի դիմումը ՊՆ-ին

ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ. Արսեն Բաբայանը հրապարակել է հրամանատարի դիմումը ՊՆ-ին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի էջում հրապարակել է զորամասերից մեկի հրամանատարի՝ ՊՆ-ին հասցեագրված դիմումի պատճենը և կից գրառում արել.

«ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ և պատասխանատվության չեն ենթարկվելու մեղավորները։

Դավաճան Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի վզին։ Չի ստացվելու, փա՛ռք մեր բանակին»։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանին հասցեգրված դիմումով գնդապետ Եղիազարյանը խնդրում է միջոցներ ձեռնարկել իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և ՌՈ պետի` իր նկատմամբ ոտնձգությունները կանխելու և ակնհայտ ապօրինի հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Եղիազարյանի դիմումում նշված է, որ ապօրինի բերման է ենթարկվել ՌՈ վարչություն՝ պետի աշխատասենյակ, որտեղ նրան դիմավորել է նաև Անդրանիկ Քոչարյանը, և որ իբրև թե վերջինս իր հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և պահանջել մինչև հաջորդ առավոտ հրաժարականի դիմում ներկայացնել: ՌՈ պետն այդ ընթացքում որևէ կերպ չի առարկել պատգամավորի հրահանգներին:

Դիմումը՝ ստորև:

 

նկար
 

  • Կիսվել: