երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց, Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ցանց

Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց, Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ցանց

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց (էկրան), իսկ Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ձկնորսական ցանց։

Արգելված միջոցներն օրենքով սահմանված կարգով տեղում ոչնչացվել են։

  • Կիսվել: