շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության նախարարն անդրադարձավ սննդի կետերում թունավորման դեպքերին

Առողջապահության նախարարն անդրադարձավ սննդի կետերում թունավորման դեպքերին

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ սննդի կետերում թունավորման դեպքերին։

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակում ամբողջական ուսումնասիրում է, ՍԱՊԾ-ն էլ՝ իր գործառույթների շրջանակում, և միասնական բոլոր դեպքերի արդյունքում գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման թունավորումների դեպքերը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է ջրից թունավորման վարկածին, նա նշեց, որ ջրից նմուշառումներ պարբերաբար արվում են:

«Դա արվում է ամբողջ հանրապետության տարածքով, և որևէ շեղում այս պահին գրանցված չէ», - ասաց նախարարը:

  • Կիսվել: