հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առողջապահական երեք ծրագրերով անցնում ենք հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի. Արսեն Թորոսյան

Առողջապահական երեք ծրագրերով անցնում ենք հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի. Արսեն Թորոսյան

Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության եւ սպասարկման ֆինանսավորումը մինչ օրս իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց առողջապահության ոլորտում երեք ծրագրերով փձոխել ֆինանսավորման մեխանիզմը:

Հարցը ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը. «Փաստացի 15 տարի մենք միշտ ունեցել ենք  տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բուժհաստատությունները դրա մեջ տեղավորվեին:

Սակայն բյուջեում առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, որոշում է կայացվել, որ երեք ծրագրերի մասով անցում ենք կատարում ֆինանսավորման նոր մեխանիզմի:

Դրանք են՝ զինծառայողներին, նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրը, մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը, սրտի անհետաձգելի վիրահատություններ ծրագիրը, որոնց համար առաջարկվում է դնել բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային  համակարգ»։

  • Կիսվել: