հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27-ին:

  • Կիսվել: