հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի նախագահի ծննդյան օրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի նախագահի ծննդյան օրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Հունաստանի նախագահին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ։

«Հայ-հունական բազմադարյա հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ, անմիջականությամբ և փոխվստահությամբ, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել մեր եղբայր ժողովուրդների բարեկամությունը, պատմությունն ու ընդհանուր արժեհամակարգը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձու

  • Կիսվել: