չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։

«Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաեւ հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» եւ «Դոհա ֆորումին»:

Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը, ինչպես նաեւ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կրթության եւ գիտության, զբոսաշրջության, սննդի անվտանգության եւ այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումն առավել կամրապնդեն եւ նոր մակարդակի կբարձրացնեն մեր երկրների միջեւ բազմակողմ փոխգործակցությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա Էմիր Ալ Թանիին հաջողություններ է մաղթել, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն։ 

  • Կիսվել: