կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումը․ Գեղամ Մանուկյան

Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումը․ Գեղամ Մանուկյան

Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումը։ Այս մասին Ազատության հրապարկում ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ տեղեկությունը ստացել են քիչ առաջ, նախագահի աշխատակազմից։

Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և նրան ազատելու որոշում կայացրել։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց հետո միայն։

 
 

  • Կիսվել: