կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել. Մելիքյան

Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել. Մելիքյան

Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում էր իրականացվում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց իրավապաշտան, Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշեց. Շատերն են խոսում այն մասին, որ նա առողջական խնդիր ուներ։ Այո, այդպես էր։ Բայց Արմեն Գրիգորյանը ուներ նաև բարձր արժանապատվություն։ Երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է ձեզանից բժիշկը։ Նա բժշկական կրթություն ուներ։

Ասում էր՝ ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մեզ թույլ չտվեց այդպես էլ մինչև օրս դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին, ասում էր՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, քաղաքական հետապնդման եմ ենթարկվում և պատվով եմ տանելու այդ քաղաքական հետապնդումը։ Մինչև վերջ պատվով տարավ այդ խաչը՛՛:

Մելիքյանի խոսքով՝ պաշտոնական շրջանակները սկսել են սլաքներն ուղղել քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ, սակայն Գրիգորյանը ՔԿՀ-ում չէր նեղվում. ՛՛Այստեղ չեն խնդիրները, խնդիրները լրիվ այլ տեղում են։ Խնդիրն այն է, թե ինչու պետք է նա առհասարակ ՔԿՀ-ում հայտնվեր, ինչի՛ համար են նստեցրել, ե՛րբ, ովքե՛ր են նստեցրել, ու՛մ հրամանով... Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: