երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Օնիկ Գասպարյանը 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը

Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Օնիկ Գասպարյանը 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը

Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի ու արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի նիստն ամբողջությամբ արձանագրված է: Այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է ու փաստացի կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել այն՝ ըստ էության հերքելով Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարությունը:

Գրիգորյանի խոսքերով, եթե հնարավոր լինի հրապարակել նիստի արձանագրությունը, միանշանակ հաստատվելու է այն բոլոր թեզերը, մտքերը, որոնք ինքն այդ հարցազրույցում ասել է:

  • Կիսվել: