երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը:

Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

  • Կիսվել: