ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արմեն Գրիգորյանն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արմեն Գրիգորյանն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
 
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը:
 
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը:
 

  • Կիսվել: