հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմեն Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանում ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուս ուսանողներին

Արմեն Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանում ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուս ուսանողներին

Ռուս-հայկական (սլավոանական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անթույլատրելի է համարել կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։

«Պաշտոնապես հայտարարում եմ Ռուս-հայկական համալսարանի պատրաստակամությունը՝ տեղափոխել և ընդունել ռուս ուսանողների, ովքեր ճնշվում են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված։

Վաղը կոնկրետ առաջարկներով կդիմեմ տիկին Մոսկալկովային։
 
Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կրկնակի ցավալի է, եթե դա թույլատրվի Եվրոպայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է համալսարանի ռեկտորը։

  • Կիսվել: