կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հայտարարությունը

Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հայտարարությունը

Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:

Կատարվածը Հայաստանում օրեցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի և հուսահատության մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:

Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։

Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են և դատապարտված»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: