կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձին որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 30 բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձին որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 30 բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։ Այս մասին հայտնում է ՔԿԾ-ն:

Սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։ Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: