հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արման Սաղաթելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցաքննության կանչվելու մասին գրառմանը

Արման Սաղաթելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցաքննության կանչվելու մասին գրառմանը

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿ-ում հարցաքննության կանչվելու մասին գրառմանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր՝ ավելի վաղ հայտնել էր, որ կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննություն։ 

  • Կիսվել: