ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արման Բաբաջանյանը  կամավորագրվել է «Նորք» ԻԿՀ-ում

Արման Բաբաջանյանը կամավորագրվել է «Նորք» ԻԿՀ-ում

Կիրակի՝ իմ հանգստյան օրը, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կամավորագրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:  Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

Ըստ պատգամավորի՝ վերջին ամիսներին, հատկապես շաբաթներին ու օրերին ամենաշատը չեն հանգստացել բուժաշխատողները: 

«Այս հիվանդանոցում ինչ որ մեկը հաստատ ավելի շատ կարիք ունի այսօր հանգստանալու:

Սա պատերազմ է, այստեղ հայրենիքի յուրօրինակ սահման է: Գուցեև ոչ ոք չի պատկերցնում, թե որքան լուրջ է ամեն ինչ: Սյսօր կմնամ այստեղ:

Դարձեք կամավոր!!!

Հ.Գ. վեթինգ լինելու է, բոլոր դեպքերում»,- մասնավորապես գրել է նա և հրապարակել լուսանկար։

 

  • Կիսվել: