երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Հոկտեմբերի 27-ի գործով

Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Հոկտեմբերի 27-ի գործով

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ինքը հրավիրվել են ԱԱԾ՝ զրուցելու անցյալ տարի հոկտեմբերին իր եւ Նաիրի Հունանյանի հանդիպման եւ Հոկտեմբերի 27-ի գործի մասին.

«Անցյալ տարի հոկտեմբեր ամսին իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ Հանդիպումից հետո բազմաթիվ հայտարարություններ եմ արել, հարցազրույցներ եմ տվել, այս գործում ուղղակի և անուղղակի ազդեցություն, ներգրավվածություն ունեցած շատ կոնկրետ անձանց շրջանակի մասին եմ վկայաբերել։

Այսօր ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրավիրեց ԱԱԾ՝ անցյալ տարի հոկտեմբեր ամսին Նաիրի Հունանյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ և առհասարակ հոկտեմբերի 27-ի գործի մասին կարևոր և առարկայական զրույցի»,- գրառել է Բաբաջանյանը։

  • Կիսվել: