հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արման Աբովհանի համոզմամբ  «Իմ քայլի» անդամները ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը

Արման Աբովհանի համոզմամբ «Իմ քայլի» անդամները ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը

Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ եւ ունակ չէ սթափ գնահատել եւ ընդունել իրավիճակը. Թույլ տվեք չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանի կամ իշխանությունների հայտարարությունները, դրանք հաճախ իրարամերժ են, ընդհանրապես չեն համապատասխանում օրվա խնդրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչին, թե իրենք դադարեցնում են հանրահավաքը, թող ընդդիմադիրներն էլ դադարեցնեն, նստեն, խոսեն:

Անդրադառնալով  իշխող ուժի պատգամավորների կողմից ԱԺ խորհրդի նիստը բոյկոտելուն՝ Աբովյանն ասաց. «Խնդիրն այն է, որ իշխանություններն այսօր կրկին ցույց տվեցին, որ կարեւորագույն ինստիտուտը՝ Ազգային ժողովը, որն ըստ էության, գերգույն ինստիտուտն է Հայաստանում, իրենք փաստացի քաղաքական բոյկոտ են անում, եթե որեւէ հարց իրենց օրակարգից դուրս է: ԱԺ-ի ղեկվարությունն ու «Իմ քայլի» անդամները տեսաք, որ չեկան ԱԺ խորհրդի նիստին: Դա նշանակում է, որ կամ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը, կամ որոշել են ձեռքը թափ տալ ամեն ինչի վրա ու չգիտեմ ինչ օրակարգով շարժվել, որովհետեւ սա օրակարգ չէ: Սա զավեշտալի իրավիճակ է: Զարգացումներն իրենք են լարում: Մենք միշտ ասել եւ կրկնելու ենք, որ կանենք հնարավորն ու անհնարինը, որ չլինեն ըդնհարումներ, բախումներ: Իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, գործընթացները հասկանալի դաշտ բերելն է, իսկ իշխանությունը հասկանալի դաշտից դուրս է ընկել»,-հայտարարեց Արման Աբովյանը:

  • Կիսվել: