ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգիշտի Քյարամյանը գործիք է, ում ուղարկել էին ՊՎԾ՝ մարդկանց գլխին սարքելու, հետո ԱԱԾ, հիմա էլ Քննչական. Սաղաթելյան

Արգիշտի Քյարամյանը գործիք է, ում ուղարկել էին ՊՎԾ՝ մարդկանց գլխին սարքելու, հետո ԱԱԾ, հիմա էլ Քննչական. Սաղաթելյան

Այս իրավիճակում ամեն օր կանչել քննչական մարմիններ, ինչ-որ բացատրություններ տալն ուղղակի ծիծաղելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դժբախտաբար, որոշները շարունակում են կատարել նրա ապօրինի հրամանները, ափսոսում եմ մեր սպաներին, ափսոսում եմ՝ պատիվ, արժանապատիվ կենսագրություն ունեցող այն սպաների համար, ովքեր դեռ հանդուրժում են այս խելագարի ապօրինությունները։ Վստահ եմ՝ իրենք ամբողջությամբ գիտակցում են իրավիճակը, պարզապես ինչ-ինչ պատճառներով շարունակում են դեռ կատարել իշխանության որոշումները»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի նշանակմանը, Իշխան Սաղաթելյանն այսպես մեկնաբանեց.

«Ինչը վերաբերում է այդ տղուն, որն այս ժամանակահատվածում պարբերաբար ինչ-որ պաշտոններ է ստանձնում, նախ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ի՞նչ անելու կամ չանելու համար է ազատվել, որից հետո նոր հասկանանք ինչու են հիմա իրեն գործուղել Քննչական։ Այսինքն՝ այդ տղան ընդամենը մի գործիք է, որին ժամանակին ուղարկել էին ՊՎԾ՝ մարդկանց գլխին բան սարքելու, հետո ուղարկեցին ԱԱԾ՝ ինչ-որ բան սարքելու, հիմա էլ ուղարկել են Քննչական։ Պատերազմի ծանր օրերին ԱԱԾ տնօրենն ազատվում է աշխատանքից, 2 ամիս հետո նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մի բացատրություն կա, այս մարդն ուզում է սենց անսրբություն մարդկանցով շրջապատել իրեն, ուժեղացնի իրավապահ համակարգը, ուժայինները, որ երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա»։

 

  • Կիսվել: