հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ Նրան կփոխարինի Միքայել Համբարձումյանը

Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ Նրան կփոխարինի Միքայել Համբարձումյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

 Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Միքայել Համբարձումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Հավելենք՝ InfoPort.am-ի տեղեկություններով ազատման պատճառը վարչապետի այսօրվա հայտարարությունն է։ Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Քյարամյանին "մեղսագրովում է" այն, որ ԱԱԾ-ին չի կարողացել կանխարգելել առաջնագծի որոշ հատվածներում անհարկի և դավաճանական երևույթների ի հայտ գալը։

 

  • Կիսվել: