ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը քաղաքական է. վարչապետի մամուլի քարտուղար

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը քաղաքական է. վարչապետի մամուլի քարտուղար

Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը:։

Գեւորգյանը նշել է. «Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշել է Գևորգյանը։

Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը. «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը» ։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երեկ ազատվել ու նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ արդեն այսօր նա ազատվել է այդ պաշտոնից ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

  • Կիսվել: