ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան, նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում

Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան, նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Telegram ալիքը:
 
Նշվում է, որ Վիկտոր Կրիվոպուսկովին այսօր վաղ առավոտյան Մոսկվայից ժամանել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան «Աերոֆլոտ» չվերթով։

 

Կրիվոպուսկովը 2009-2013 թթ․ եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական։

  • Կիսվել: