ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Կապիկների ծաղիկ» հիվանդության մուտքը կանխելու նպատակով արգելվել է պրիմատների և կրծողների ներմուծումը Հայաստան

«Կապիկների ծաղիկ» հիվանդության մուտքը կանխելու նպատակով արգելվել է պրիմատների և կրծողների ներմուծումը Հայաստան

Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Հաղորդագրության մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը»։

  • Կիսվել: