երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա․ «Հետք»

Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա․ «Հետք»

«Հետքը» գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում: Դատախազությունից հայտնում են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն և ծանոթացել գործի նյութերին:

Հետաքրքրվել էինք, թե քանի միավոր գույք, ինչ չափի գումար է ենթակա բռնագանձման: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրության նյութերն այս փուլում շարունակում են մնալ գաղտնի, ինչով պայմանավորված՝ գույքերի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել դեռևս հնարավոր չէ:

Սակայն դատախազությունից հայտնել են, որ դիմել են Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Որոշ իրավաբանական անձանց արգելվել է անշարժ և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ գույքի վրա դիմումով ներկայացված գումարի չափով արգելանք է դրվել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: