հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհրդի հայտարարությունը

Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհրդի հայտարարությունը

Մենք բոլորս վրդովված ենք Արցախյան պատերազմի արդիւնքներով, որը վերջին 45 օրվա ընթացքին խլեց մեր բազմաթիվ հերոս զինվորներու կյանքը առաջնագծում:  Մեր քաջարի զինվորներն ու հայրենակիցները ի վերջո բախւեցան ցեղասպանութիւն քարոզող Ադրբեջանա-Թուրքական ռազմաճակատի անհաղթահարելի ուժերու հետ:

Հիմա Մենք, ինչպես և Դուք, մտահոգված ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով, և թե այն ինչ հետեւանքներ պիտի ունենայ Հայաստանի և Արցախի, և նաև ամբողջ Հայ ժողովրդի ապագային նկատմամբ:

Նկատի առնելով հայրենիքէն ներս լարված, ծանր իրավիճակը, պատերազմը և անոր հետեվանքները, ներկայիս տնտեսական ճգնաժամը, տակաւին չյաղթահարուած համաճարակը, ձմրան ցուրտին ընդառաջ հազարաւոր տեղահանուածներու, անօթեւաններու կեցութեան պայմաններ ապահովելու հիմնախնդիրը՝ կոչ կ’ուղղենք սփիւռքի մեր հայրենակիցներուն, անկախ իրենց քաղաքական հայեացքներէ կամ կուսակցական պատկանելիութենէ, յանուն մեր նահատակ հերոսներու և վիրավորներու, շարունակել սատարել Հայաստանին եւ Արցախին, մասնակցիլ պետականութեան հզօրացմանը։

Եկէ՛ք միասնական նուիրումով, համախոհութեամբ եւ համերաշխութեամբ մեր խոնարհումը, երախտիքը եւ յարգանքի տուրքը մատուցենք մեր մայրերուն, քոյրերուն, այրիներուն  և ընտանիքներուն:

Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդ

  • Կիսվել: