շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման մասնակիցներն աջակցել են ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրին

Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման մասնակիցներն աջակցել են ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրին

Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման մասնակիցները աջակցել են ռոումինգի մասին տարածաշրջանային համաձայնագրի ստորագրմանը։ Այս տեղեկությունը հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է aliq.ge-ն:

Բրյուսելում նախարարների հանդիպման արդյունքները, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵՄ երկրների արտգործնախարարները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ամփոփել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել 2024 թվականի կոնկրետ առաջնահերթ ուղղություններին, հատկապես տարածաշրջանային ռոումինգի, ճանապարհային անվտանգության և տրանսպորտի ոլորտներում։

Եվրամիությունը նաև Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնելու է 209-ի։ Այս տվյալը հայտնել է Ջոզեպ Բորելը` հավելելով, որ «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»։

 

  • Կիսվել: