չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ԵԱՏՄ տարածքում միասնական ռոումինգի ներդրումը կհետաձգվի. նախարար

ԵԱՏՄ տարածքում միասնական ռոումինգի ներդրումը կհետաձգվի. նախարար

ԵԱՏՄ տարածքում միասնական ռոումինգի ներդրումը, որը նախատեսված էր 2025-ի երկրորդ կեսին, կհետաձգվի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը։

Նա նշեց, որ ռոումինգի սակագներն ազգային սակագներին մոտեցնելու աշխատանքները կշարունակվեն։

«Հիշեցնում ենք, որ ռոումինգի վերացման նախաձեռնությունը առաջարկել է Ղազախստանը։ Այն հանձնաժողովի շրջանակներում քննարկվում է 2019 թվականից։ Մինչև 2024 թվականը ԵՏՀ-ն մշակել է սակագների աստիճանական մերձեցման առաջարկություններ։

Այս առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել արդար սակագների ձևավորման միասնական սկզբունքներ։ Այս սկզբունքները հաշվի կառնեն հեռահաղորդակցության օպերատորների իրական ծախսերի կառուցվածքը ռոումինգում ծառայություններ մատուցելիս»,-պարզաբանեց Երմոլովիչը։

Նրա խոսքով՝ սակագների գործնական մերձեցումն արդեն իսկ իրականացվել է մի շարք երկկողմ համաձայնագրերում՝ Ռուսաստանի և Բելառուսի օպերատորների, ինչպես նաև Ռուսաստանի և Ղազախստանի օպերատորների միջև։

«Այս դեպքերում սակագները հնարավորինս մոտ են ԵՏՀ-ի նպատակային ուղեցույցներին... Միևնույն ժամանակ, ամբողջ միության մակարդակով դեռևս միասնական համաձայնագրեր չկան: Հանձնաժողովը մտադիր է գնահատել առաջարկվող սակագների ֆինանսական հետևանքները հեռահաղորդակցության օպերատորների համար, որից հետո կսկսի հետագա քննարկումներ նրանց հետ»,-նշեց Երմոլովիչը:

  • Կիսվել: