հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առերևույթ խուլիգանության դեպքեր են եղել, և ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ. փոխոստիկանապետ

Առերևույթ խուլիգանության դեպքեր են եղել, և ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ. փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել է երեկ Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին և հարուցված քրեական գործին: «Առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով ոստիկանությունը բնականաբար ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ»,- մանրամասնեց Արա Ֆիդանյանը՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: 

Հիշեցնենք՝ ոստիկանները բերման էին ենթարկել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, որը երեկվա անկարգությունների մասնակիցների թվում էր:

Փոխոստիկանապետը մանրամասնեց, որ բերման ենթարկվածները ոչ թե հարյուրավորներն են, այլ 2-3 հոգի: Նա նաև նշեց, որ Սյունիքում ոստիկանների գործողությունները լիովին համաչափ են եղել:

  • Կիսվել: