երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արձակուրդային շրջան է դրա համար չեն մասնակցում ԼՂ-ի համար կազմակերպված ակցիաներին. Թովմասյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

Արձակուրդային շրջան է դրա համար չեն մասնակցում ԼՂ-ի համար կազմակերպված ակցիաներին. Թովմասյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու ԼՂ-ի համար Հայաստանում մեկնարկած համաժողովրդական շարժմանը չեն մասնակցում ընդդիմադիր ուժերի պատգամավորները։

«Ես այստեղ եմ, «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկն այստեղ է։ Այսինքն՝ երկու խմբակցության ներկայացուցիչներն այստեղ են, բայց գիտեք, որ արձակուրդային շրջան է։ Մենք մշտապես եղել ենք Արցախի կողքին ու կլինենք»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այս իրողությունը չի համապատասխանում նաև ՄԱԿ-ի սկզբունքներին, չի տեղավորվում միջազգային իրավունքի մեջ, երբ ամենօրյա ռեժիմով մարդկանց կյանքի ու ապրելու իրավունքները ոտնահարվում են։ 

  • Կիսվել: