հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ». Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնթոնի Բլինքենին

«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ». Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնթոնի Բլինքենին

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանի թվիթերյան գրառումից։

«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ պետքարտուղար Բլիքենի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով»,- ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: