երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արդեն վեցերորդ դաշնակցական գործչի մուտքն է արգելվում Հայաստան․ ՀՅԴ

Արդեն վեցերորդ դաշնակցական գործչի մուտքն է արգելվում Հայաստան․ ՀՅԴ

Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելվում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն:

Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելվում է:

Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունյա անդամներից Ասլան Ասլանյանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանավակայանում, արգելվում է նրա մուտքը Հայաստան:

Թուրքերի հետ սիրաբանության մեջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտված, արտաքին թե ներքին ճակատների վրա հեղինակազրկված իշխանությունները, ԱԱԾ-ի մեղսակցությամբ եւ գործակցությամբ, առավել վտանգ են նկատում դաշնակցական ակտիվությունը, քան թուրք քաղաքացուն, ով այսօր հեզասահ մուտք է գործում Հայաստան:

Ամոթի որևէ խայծ չունեցող ապազգային այս իշխանությունները վաղուց հատաել են անընդունելիի սահմանը: Մեկ բան հստակ պետք է իմանան, սակայն, բոլորը, որ նմանօրինակ ճղճիմ ու վատոգի արարքներով անկարելի է կոտրել հայրենասեր որևէ հայ մարդու, առավել ևս երդվյալ դաշնակցականի՝ հանուն Ազգի, Հայրենիքի ու Հայ դատի մարտնչող պայքարի ոգին: Ընդհակառակը, այդ ոգին ավելի ամրապնդվում և բազմատկվում է ավելի քան երբևէ:

Այս հալածանքի հոլովույթին վերջ կտրվի այն ժամանակ միայն, երբ ազգովի կձերբազատվենք չարիքի այս իշխանությունից, երբ կհեռացվի թրքահաճո նեխած կլանը:

  • Կիսվել: