ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Նիկոլ Փաշինյան

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Նիկոլ Փաշինյան

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

«Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։
 
Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։
 
Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»,- գրել է նա:
 
Նշենք, որ տեսանյութում ասվում է, որ Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020. Անառջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցում նշվում է, որ Արցախն առանձնանում է Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից: Մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն եւ քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաեւ 2020-ին Լեռնային Ղարաբաղի  նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»:
 

  • Կիսվել: