հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում վիրավորված Մեղրիի քաղաքապետի 4 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է. Իրեն արդեն լավ է զգում և ամուր

Արցախում վիրավորված Մեղրիի քաղաքապետի 4 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է. Իրեն արդեն լավ է զգում և ամուր

Մեղրիի հանայնքապետի 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Նա իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնում է համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համայնքապետը վիրավորում է ստացել Արցախի հարավում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ:

  • Կիսվել: