Արցախում տեսանք Ցեղասպանության գաղափարի իրագործումը, բայց մի քիչ այլ ձևով. հիմա դրված է Սյունիքի հարցը. Վաղարշակ Հարությունյան
Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, դա Ցեղասպանության շարունակությունն էր այլ եղանակով։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, ասաց. «Թուրքիան Ցեղասպանության ժամանակ ուզում էր ստեղծել միատարր պետություն, որը տեղավորվում էր պանթուրքիզմի գաղափարի մեջ։ Հիմա մենք Ղարաբաղում տեսանք նույն գաղափարի իրագործումը, բայց մի քիչ այլ ձևով։ Հիմա նաև դրված է Սյունիքի հարցը։ Այնպես որ, Ցեղասպանությունը մոռանալը ոչ միայն չի բխում Հայաստանի շահերից, այլև չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը»:
Տեսանյութը՝ այստեղ:


