կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Այս մասին «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանն իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ»,-իր խոսքը եզրափակել է նախարարը։

  • Կիսվել: