շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահ,  72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է  28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու։

  • Կիսվել: