երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Արցախի ՏԻՄ ընտրություններին 14.00-ի դրությամբ մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1%-ը

Արցախի ՏԻՄ ընտրություններին 14.00-ի դրությամբ մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1%-ը

Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1%:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը,   մասնակիցների թիվն, ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.

 

Ասկերանի շրջան.

Խաչմաչ՝ 143 ընտրողներից 58 կամ 40.6 %,

Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 43 կամ 42.2 %։

Մարտակերտի շրջան.

Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 46 կամ 46.9 %։

Մարտունու շրջան՝

Հերհեր 399 ընտրողներից 121 կամ 30.3 %։

  • Կիսվել: