Արցախի ճանաչման գործընթացում կան ձեռքբերումներ. ԱԳ փոխնախարար
Ամենօրյա կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ թե՛ Բրյուսելում, թե՛ մյուս մայրաքաղաքներում, աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից մինչև սանկցիաներ և հումանիտար օգնություն: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա նշեց, որ Արցախի ճանաչման առումով ՀՀ դեսպանությունները ակտիվ աշխատում են, կան ձեռքբերումներ: «Արցախի անկախությունը ճանաչել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի մի շարք քաղաքներ: Տեղական ինքնակառավարման մակարդակով ճանաչումը, կարծում եմ, կարևոր նախադրյալ է՝ ապահովելու հետագա զարգացումները»,- ասաց Ադոնցը



