հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 11 մլրդ 242 մլն դրամով. ՊԵԿ

Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 11 մլրդ 242 մլն դրամով. ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականին ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 34,242 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 23,000 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 48.9 տոկոսով կամ 11,242 մլն դրամով:  Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեից։

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 28.3 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 13,511 մլն դրամ:
 
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 26,646 մլն դրամը կամ 77.8 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
 
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ շուրջ 193 մլն դրամ գումարի չափով, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 852.5 մլն դրամ գումարի չափով:

  • Կիսվել: