երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արցախի նախագահի հրաժարականն են պահանջում, առանց հասկանալու, որ սեփական ձեռքերով Արցախին կզրկեն սուբյեկտայնության վերջին նշույլից․ Հայրապետյան

Արցախի նախագահի հրաժարականն են պահանջում, առանց հասկանալու, որ սեփական ձեռքերով Արցախին կզրկեն սուբյեկտայնության վերջին նշույլից․ Հայրապետյան

Արցախի նախագահի հրաժարականն են պահանջում, առանց հասկանալու, որ սեփական ձեռքերով Արցախին կզրկեն սուբյեկտայնության վերջին նշույլից։ Այս մասին իր գրառման մեջ նշել է գիտնական, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի պատգամավորի թեկնածու Թամար Հայրապետյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Արցախի նախագահի հրաժարականն են պահանջում, առանց հասկանալու, կամ իրենց չհասկացողի տեղ դնելով, որ սեփական ձեռքերով Արցախին կզրկեն սուբյեկտայնության վերջին նշույլից` նախագահ ունենալու իրավունքից, որից հետո դուք երազում կտեսնեք, որ Ալիևը ձեզ թույլ տա Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել: Հրաժարականի պահանջը համընկնում է Լավրովի պլան 2-ին`աբխազացում և չեչենացում:
 
Արցախի նախագահի փոխարեն անմիջապես Մուրադովը կնշանակվի Արցախի գեներալ-գուբերնատոր և կորցնելով իշխանություն ընտրելու վերջին ռեսուրսը`ավելի կարձակվեն Ադրբեջանի և ուժային կենտրոնների ձեռքերը Արցախի նպատմամբ:
 
Դե, գործի անցեք, հրաժարական կազմակերպողներ և չմոռանաք ձեր ամեն մի արկածախնդրության մեջ ուղղորդված կերպով մեղադրել Հայաստանին":

  • Կիսվել: