չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբինյան

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբինյան

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջան-թուրքական ահաբեկչական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ այս պատերազմի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հանրության, Հայաստանի մի շարք գործընկերների շրջանում էապես փոխվել են:

  • Կիսվել: