հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի կարգավիճակը եղել էր հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունք․ Եղել է ու մնում է․ Արա Այվազյան

Արցախի կարգավիճակը եղել էր հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունք․ Եղել է ու մնում է․ Արա Այվազյան

Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին, Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել էր հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: Եղել է ու մնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Հիշեցնենք՝ Պոպովը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի ասել, որ հայկական կողմը պետք է 7 շրջանները հանձնի Ադրբեջանին՝ մոռանալով Արցախի կարգավիճակի մասին:

«Ինչպես գիտեք, Հայաստանը ժամանակին իր համաձայնությունն է տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը:

Ադրբեջանի կողմից Կազանյան փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնությունները հիմնարար սկզբունքների շուրջ:

Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել էր հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: Եղել է ու մնում է:

Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա հրադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ինքնորոշման, կարգավիճակի հարցը:

Այդ կապակցությամբ նաև ուզում եմ ընդգծել համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ին ընդունված հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը»,-ասաց նա:

 

Հարցին՝ արդյո՞ք համանախագահի ասածը հակասում է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ ասածին, նախարարն ասաց, որ չի մեկնաբանում վարչապետի ասածները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից:

  • Կիսվել: