ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է. Արարատ Միրզոյան

Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է. Արարատ Միրզոյան

Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշշի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը: 

«Այդ բարբարոսությունը և գերության մեջ կամ որևէ այլ կարգավիճակում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, և շաբաթներ առաջ խայտառակ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն են նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որ մենք որպես ՀՀ ունենք, և այստեղ որևէ փոփոխություն չկա»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահի խոսքով, պետք է միջազգային գործընկերների հետ սերտորեն աշխատել այս ուղղությամբ:

ԱԺ պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանն էլ  նշեց,  որ ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որևիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը:

  • Կիսվել: