շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական այցով Երևանում է. նախատեսվում են մի շարք հանդիպումներ

Արցախի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական այցով Երևանում է. նախատեսվում են մի շարք հանդիպումներ

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս օրերին «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը իմ գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:

Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համատեղ աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս ձևաչափով շփումները շարունակելու վերաբերյալ:

Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը:

Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»:

 

  • Կիսվել: